Բացել լրահոսը Փակել լրահոսը
գլխ․ նկար 2
A A
Հասարակություն

Աշխատանքայի՞ն, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր

 Հայաստանյան աշխատաշուկայում հանդիպում են դեպքեր, երբ գործատուները առաջարկում են անձի հետ կնքել ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր։

 Ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում՝ փաստացի աշխատողը չունի աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային իրավունքների պաշպանության անհրաժեշտ երաշխիքները:    Դրանց  լուծման կարգը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 780 հոդվածով, սահմանում է, որ պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:

 Օրինակ, ծառայությունների մատուցման պայմանագրի դեպքում պատվիրատուն, բացի այն, որ կարող է անարգել խզել պայմանագիրը հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ հետ, այլև այս պայմանագրի դեպքում կինը չի կարողանա օգտվել մի շարք սոցիալական երաշխիքներից (աշխատատեղի պահպանմամբ մայրության, երեխայի խնամքի արձակուրդ, նպաստներ)։

Այնինչ, աշխատանքային պայմանագիր ունենալու պարագայում, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114 հոդվածի հիմքով, կինը պաշտպանված է աշխատանքը կորցնելուց և կարողանում է օգտվել սոցիալական երաշխիքներից։

Նկարազարդումը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ։

Նկարազարդում 2.png (4.59 MB)