Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ճիշտ ընտրություն արեք, կունենաք․ Լևոն Տեր-Պետրոսյանը`  լրագրողներին (տեսանյութ)

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին այսօր ՀԱԿ համագումարի դահլիճում  ներկաները դիմավորեցին հոտնկայս և երկար ծափահարություններով։

Մինչ դահլիճ մտնելը նախագահը լրագրողներին խոստացավ՝ ելույթում կտա բոլոր հարցերի պատասխանները, ապա մտավ դահլիճ։

Մոտ 25 րոպեանոց ելույթը կազմել էր ինքնահարցազրույցի ձևով, տվեց 9-ը հարցի պատասխան, որոնք այս ընթացքում կուտակվել էին նախագահի հայտարարություններից հետո և հետաքրքրում էին հանրությանը։

ՀԱԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու նախագահի խոսքը դահլիճում մեծ ոգևորություն առաջացրեց, մինչ հայտարարությունը Տեր-Պետրոսյանն արդեն հորդորել էր ամուր բռնվել և չընկնել, հայտարարությունից հետո էլ ասաց՝ սպասեք նորընտիր վարչության որոշմանը, գուցե նրանք որոշեն չմասնակցել։

Ընտրություններին մասնակցելու պարագայում ցուցակը գլխավորելու Տեր—Պետրոսյանի  հայտարարությունը ոգևորության մի նոր ալիք բարձրացրեց դահլիճում։

Առաջին նախագահն ասաց՝ դժվար է լինելու բայց ՀԱԿ-ի ներկայությունը խորհրդարանում պարտադիր է, թեկուզ միայն այն պատճառով, որ « համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»:

Երկար ծափերից ու դահլիճի «Լևո՛ն, Լևո՛ն» բացականչություններից հետո Նախագահը հեռացավ՝ ճանապարհին կարճ արձագանքելով նաև լրագրողների հարցերին։

Չի բացառում արդյո՞ք, որ ընտրություններ չեն լինի, լրագրողի հարցին Տեր—Պետրոսյանն ասաց․

«Ամեն ինչ հնարավոր է»։

Սյունիքի դեպքերի վերաբերյալ հարցադրմանը արձագանքեց․

«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ», հետո էլ հավելեց՝ ճիշտ ընտրություն արեք, կունենանք։