Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թշնամին այսօր առանց զենքի, առանց կրակոցի գրավում է երկիրը. Տ․ Ուրիխանյանը՝ «Ալյանս»-ի համաժողովին (տեսանյութ)

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության համաժողովի օրակարգը մասամբ փոխվեց: Ինչպես կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ թեև իրենք սահմանված օրակարգ ունեին, Հայաստանն այսօր վտանգի, սահմանների նկատմամբ ոտնձգությունների պայմաններում է ապրում, ուստի իրենք նույնպես ստիպված են ամենից առաջ մտածել երկրի անվտանգության մասին․ «Ես չէի կարող խոսքս չսկսել այսօր տեղի ունեցող իրադարձություններից հենց։

Երեկ, առաջի օրը, այսօր, հենց այս րոպեին եւ ինչպես պետք է ապրենք ըստ այդմ կամ դրանց հիմք հանդիսացած ներքին կոռեկտ ասած անկայունության, անհասկանալիության, հակազդեցության, ժողովրդի ցասումի, ոստիկանական հակազդեցության պատկերի պայմաններում», - ասաց նա։

Ուրիխանյանը հույս հայտնեց, որ արտահերթ ընտրություններից հետո ձևավորվելիք նոր իշխանությունը լիարժեք կկարողանա ոչ միայն տալ պատասխաններ, այլ լուծել խնդիրները։ Իրենք դեռ դեկտեմբերին առաջարկել էին որեւէ երկրի հետ սկսել համատեղ սահմանապահ զորամիավորման ձևավորման գործընթաց՝ մարդկային ռեսուրսով, զենք-զինամթերքով, տեխնիկայով։

Ըստ նրա՝ «Ալյանս» կուսակցության առաջարկների մեջ տեղ են գտել բոլոր ներքին խնդիրներն ու դրանց լուծումները․ «Ներառում ենք դրա մեջ պարտադիր առողջապահական ապահովագրությունը, գյուղատնտեսության մեջ հակաճգնաժամային ծրագրի իրականացումը՝ սկսած վերգետնյա ոռոգման ցանցերի արդիականացումից, ջրամբարների կառուցումից, վերջացրած մատակարարմամբ, գյուղտեխնիկայով եւ նոր կառուցակարգերով։ Մենք խոսել ու խոսում ենք պրոգրեսիվ աշխատավարձի մասին, հանրային ու պետական կառավարման համակարգերում արդյունավետության եւ արդյունքի ապահովման, մարդու համար զգալի ու շոշափելի փոփոխությունների մասին», - ասաց Ուրիխանյանը։

Համաժողովի ավարտից հետո կուսակցության անդամները քայլեցին դեպի Կառավարության շենք՝ իրենց պահանջները հանձնելու գործադիր մարմին։ Դրանով, ինչպես հայտնեց Ուրիխանյանը, կոչ են անում իշխանությանը սթափվել, ոչ թե համակերպվել իրականությանը, այլ հակազդել և անհապաղ նախաձեռնել նոր բանակցություններ։ Առաջիկա ընտրություններին կուսակցությունը կմասնակցի առանց դաշինքի, որքան էլ քաղաքական դաշտում իրենց համար շատ են ընդունելի դաշնակիցները։

«Ալյանս» կլուսակցության ցուցակն ,ամենայն հավանականությամբ, կգլխավորի Տիգրան Ուրիխանյանը։