Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն սարգսյան
A A
Քաղաքականություն

Եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ եթե հաշված ժամերի ընթացքում հայկական կողմը չպատասխանի Պետդեպի «Վիճելի տարածքներ», ինչպես նաև «դեմարկացման հարցեր» ձևակերպումներին, կարող եք համարել, որ համանախագահ ամերիկացիները նաև հայկական կողմի հետ են համաձայնեցրել այս ձևակերպումները:

«Այսինքն՝ մենք էլ նախապես ընդունել ենք, որ դրանք վիճելի տարածքներում դեմարկացիոն գործընթացներ են: Իսկ, եթե հայտարարությունների հետ մենք համաձայն չենք, ուրեմն ադրբեջանցիներն աշխատել են ամերիկյան կողմի հետ, իսկ մենք՝ ոչ: Մի քանի ժամից պարզ կլինի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարությւոն էր արել՝ նշելով. «Վիճելի տարածքներում զորքերի տեղաշարժը անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ է»: