Բացել լրահոսը Փակել լրահոսը
1620814567-0749
A A
Քաղաքականություն

Եթե թշնամին մի քայլ էլ առաջ անի՝ դիմելու ենք շատ լուրջ քայլերի. Վարդենիս համայնքի ղեկավար․ Առավոտ 

«Զբաղված եմ, հիմա էստեղ տեխնիկա է աշխատում, այդ հարցերով եմ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

Հարցին՝ ի՞նչ նոր տեղեկություն կա իրավիճակից, հակառակորդի 300–ից 400 մետր առաջխաղացումն արդյոք կանխվել է, Արտյոմ Երանոսյանն ասաց, որ ոնց երեկ եղել է, այդպես էլ կա, նույն տեղում են: Պարոն Երանոսյանը News.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ եւս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել: Չնայած սրան, երեկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կառավարության նիստին շտապելիս, լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ ադրբեջանցիներն առաջ չեն եկել, պարզապես սահմանների ճշգրտում է տեղի ունենում, որը չէր կատարվել նոյեմբեր-դեկտեմբերին՝ եղանակային պայմանների ու բարդ ռելիեֆի պատճառով:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը նշեց, որ հակառակորդի առաջխաղացումը օրվա երկրորդ կեսին է եղել: Նրա խոսքով, Հայաստանի սահմանները պաշտպանված են մեր սահմանապահների կողմից եւ այժմ բավականին լավ վերահսկողություն կա: Նրա խոսքով, մեր սահմանապահները մեկ առ մեկ գիտեն՝ քանի հոգի են հատել ՀՀ սահմանը. «Խնդիրն այստեղ ուրիշ տեղ է: Քանի որ հրադադար է, այդ մարդկանց արգելելու որեւէ ձեւ չկա, երբ տեսանք, որ ադրբեջանցին տեղակայվել է մեր հողի մեջ՝ հասկացանք որեւէ հրաման չկա՝ ոնց կանգնեցնեն այդ մարդկանց: Ընդամենը խոսելով մի փոքր առաջ են անցել, դեպի հայկական սահման»:

Համայնքի ղեկավարի տեղեկություններով ադրբեջանցիները փոքրաթիվ՝ 20 հոգուց բաղկացած խմբերով են: Ասաց նաեւ, որ առաջխաղացումից հետո մի քանի կիլոմետր հեռու են Վերին Շորժա բնակավայրից, սակայն մի քանի հարյուր մետր է հեռավորությունն այն բնակավայրերից, որտեղ ամռանը տարածաշրջանի բնակիչները սար են բարձրանում: 

Ըստ Արամ Մելքոնյանի, երեկ ցերեկվանից 2-րդ բանակային կորպուսի հրամանատարության, մարզպետի եւ տարածաշրջանի հրամանատարների հետ եկել են այն եզրակացության, որ եթե, թշնամին մի քայլ էլ առաջ անի՝ դիմելու են շատ լուրջ քայլերի. «Երեկ օրվա երկրորդ կեսին բանակային կորպուսի հետ ամբողջ համայնքի շինարարական տեխնիկայով, մեր միջոցներով ամրացնում ենք մեր դիրքերը: Եթե թշնամու կողմից նորից կրկնվեց շատ լուրջ հակահարված կստանան: Օրվա երկրորդ կեսից մեր ուժերը եռապատկվել են, որպեսզի բնակիչները հանգիստ լինեն»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում