Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չենք կարող ասել, որ Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել, ոչ մի կրակոց չի եղել Սյունիքում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Սյունիքի մարզում՝ Սև լճի մերձակայքում, ստեղծված իրավիճակն արագ արձագանքման և լուծման կարիք ունի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը նշեց, որ խնդիրն առնչվում է Հայաստանի սուվերեն տարածքին, ուստի Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ սա համարվում է նաև ՀԱՊԿ տարածք, և նրանց արձագանքը և քայլերը շատ կարևոր են: ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀ վարչապետը դիմել է նաև ՌԴ նախագահին՝ փոխգործակցության պայմանագրի շրջանակում ռազմական օգնության հարցով: «Երեկ սպասում էինք, որ ադրբեջանական զորքերը հետ կգնան, կար ձեռք բերված համաձայնություն, սակայն այսօր տեսնում ենք, որ տեղաշարժ չկա, և դրա համար

վարչապետի պաշտոնակատարը դիմել է ՌԴ նախագահին»,- պարզաբանեց Սիմոնյանը: Հարցին՝ կարելի՞ է համարել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ այս պահին նման հայտարարությունն անընդունելի է, քանի որ որևէ կրակոց չի հնչել, որևէ ընդհարում չի եղել, եղել են միայն տեղաշարժեր: