ՄՕԿ-ը քննարկել է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի անցկացման երկրորդ տարբերակը
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի գործկոմը, «Տոկիո-2020» կազմկոմիտեի հետ հերթական հանդիպման ժամանակ քննարկել է խաղերի ստուգողական միջոցառումների, օլիմպիական ջահի փոխանցավազքի, մրցումների անվտանգ անցկացման կանոնները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Վերջին ամսվա ընթացքում Ճապոնիայի մայրաքաղաքում անցկացվել են մի շարք խոշոր մրցաշարեր՝ աշխարհի ուժեղագույն մարզիկների մասնակցությամբ: Շարունակվում է օլիմպիական կրակի փոխանավազքը, որի երթուղին ամբողջովին հարմարեցված է համաճարակային իրավիճակին:
ՄՕԿ-ի գործկոմին ներկայացվել է խաղերի անվտանգ անցկացման կանոնների և առաջարկությունների ժողովածուի երկրորդ տարբերակը: Փաստաթուղթը մարզիկների, մարզիչների, մասնագետների, լրագրողների և բոլոր շահագրգիռ կողմերի համար ներկայացվել է անցյալ ամիս և դա նշանակում է, որ խաղերի նախապատրաստությունը մոտենում է եզրագծին:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի վերջին նիստը:
Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի բացումը նախատեսված է այս տարվա հուլիսի 23-ին։