Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցավարներ է հրավիրել Եվրոպայից։ Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Ալաշկերտի» և «Արարատի» միջև խաղը կսպասարկի Ֆրանսիայից ժամանած մրցավարական անձնակազը՝ Բենուա Միյոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Օրելյան Դրուեն և Բրիս Ֆրանսուա Լե Տելյեն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը։
Հիշեցնենք, մինչ այժմ գավաթային եզրափակիչ հանդիպումները արտերկրից ժամանած մրցավարները սպասարկել են 4 անգամ․ 2011 թվականին «Շիրակի» և «Միկայի» միջև կայացած խաղը սպասարկել է իսպանացի Դավիդ Ֆերնանդես Բորբալանը։ 2012թ «Շիրակ» - «Իմպուլս» խաղը սպասարկել է Անդրեա դե Մարկոն Իտալիայից։ 2015 թվականին «Փյունիկ» - «Միկա» եզրափակիչը դարձյալ սպասարկել է իտալացի մրցավար՝ Ջանլուկա Ռոկին, իսկ 2019-ին «Ալաշկերտի» ու «Լոռիի» մրցավեճը վստահվել էր իսպանացի Ալբերտո Ունդիանո Մալյենկոյին։
2021թ VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 15-ին, ժամը 19։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։