Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մոխրագույն գայլերի լուսաբացը՝ Վայոց ձորում (տեսանյութ)

Լուսաբաց, վայրի բնություն, գայլեր․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահների կողմից տեղադրված թակարդ-տեսախցիկները կրկին անգամ հետաքրքիր կադրեր են ֆիքսել։ Տեսանյութում երկու գայլեր արթնանում են քնից և հոգում իրենց բնական կարիքների մասին։ Տեսարանն իսկապես ուշագրավ է վայրի բնության սիրահարների համար, որոնք սիրում են հետևել վայրի կենդանիների վարքին։ Գիտե՞ք, որ գայլերը իրենց ներկայությունն արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Փաստորեն, գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Այս տեսանյութում կրկին Վայոց ձորի կենդանական աշխարհն է։ Մասնավոր կերպով պահպանվող տարածքների մոդելն արդեն 10 տարի շարունակ գործում է Հայաստանում և գաղափարը ներդրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Շուրջ 30․000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: CWR և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: