Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+rusastan
A A
Սպորտ

Ստանիսլավ Չերչեսովը նշել է, թե ինչու է հավաքական հրավիրել 17-ամյա Արսեն Զախարյանին

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը պարզաբանել է, թե ինչու է Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին ընդգրկել Եվրո-2020-ի ընդլայնված կազմում:

«Մենք չենք նայում, թե ով քանի տարեկան է: Մեր համար գլխավորն այն է, թե ինչպես է ֆուտբոլիստը խաղում և ինչ առաջընթաց ունի: Զախարյանը կարող է խաղալ մի քանի դիրքերում, դրան գումարած նա իրեն լավ է դրսևորել Եվրոպայի երիտասարդական առաջնության հանդիպումներում: Մենք չէինք կարող չնկատել դա: Այժմ կփորձենք ավելի մոտիկից ծանոթանալ նրա հետ, աշխատել հավաքի ժամանակ, որից հետո կկայացնենք վերջնական որոշում», - ասել է անվանի մարզիչը:

Եվրո-2020-ից առաջ Ռուսաստանի հավաքական է հրավիրվել 29 ֆուտբոլիստ, իսկ 7 խաղացող ընդգրկվել են փոխարինողների ցուցակում: Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է ուղիղ մեկ ամիս անց, հունիսի 11-ին: