Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Վանին», իսկ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղացին

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացան 23-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Փյունիկի» հետ` 0:0: «Ուրարտուն» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց մրցաշարի նորեկ Չարենցավանի «Վանին»:

Այդպիսով, այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություններ տեղի չունեցան: «Արարատ-Արմենիան» այժմ 34 միավորով զբաղեցնում է 25 և 22 միավոր և այժմ ընթանում են 6-րդ և 8-րդ տեղերում:

Հաջորդ` 24-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 19-ին: Մինչ այդ կկայանան հետաձգված երկու հանդիպում, ինչպես նաև Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը, որը նախատեսված է մայիսի 15-ին: