Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քարոզարշավը՝ հունիսի 7-ից (տեսանյութ)

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ԱԺ արտահեթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Ըստ այդմ՝ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրացուցակների գրանցումը կատարվելու է քվեարկության օրվանից ոչ շուտ քան 25 և ոչ ուշ քան 20 օր առաջ՝ այսինքն՝ մայիսի 26-ից հունիսի 1-ը։

Թեկնածուները, կուսակցությունները , դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցությունները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել քվեարկությունից ոչ ուշ քան 10 օր առաջ (հունիսի 10-ից), մինչև 18։00-ն։

 Միևնույն ժամանակ կուսակցություններին, դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար ու վճարովի եթերաժամանակ կտրամադրվի ընտրացուցակների գրացման համար սահմանված ժամկետի ավարտի հաջորդ օրը՝ այսինքն հունիս 1-ից սկսած։

Ընտրողների նախնական ցուցակը՝ ըստ տեղամասերի համացացնում ներբեռնելու հնարավորություն կլինի քվեարկությունից 20 օր առաջ, այսինքն հունիսի 1-ից։

Ի դեպ. գրիչով քվեարթիկի վրա նշում անելու կարիք չկա. պետք է ուղղակի ընտրել քվեաթերթիկներից մեկը։

 

Մանրամասները՝  այստեղ