Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորների կազմը հայտնի է

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ կարճված գործով բողոքը կքննեն դատավորներ Նարինե Հովակիմյանը, Սեւակ Համբարձումյանը եւ Կարեն Մարդանյանը։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ  դատախազությունը պահանջում է բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու մասին 06.04.2021թ. որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության :

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների  նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 Իսկ մինչ այդ՝ մարտի 26-ին, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքը։