Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0142078
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շնորհակալություն ձեզ, ձեր ցավը տանեմ․ Քոչարյանի ելույթը հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը և նորաստեղծ  «Հայաստան» դաշինքի մյուս երկու առաջնորդները՝ Իշխան Սաղաթելյանը և Վահե Հակոբյանը, հանրահավաքի մասնակիցներին միացան հուշագրի ստորագրումից հետո։

Ազատության հրապարակը բազմամարդ էր․ քաղաքացիները վանկարում էին «Քոչարյան», «Հայաստան»։

Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց՝ հանրահավաքներում խոսելուց հետ է վարժվել, քանի որ վերջին անգամ հանրահավաքի հարթակում է եղել 2003 թվականին նախագահական ընտրություններից մեկ օր առաջ․

«Իշխան Սաղաթելյանը վեց ամիս է տրեներովկաների մեջ է, չեմ կարող այդպես խոսել»,-ասաց Քոչարյանը և հավելեց նաև, որ մտքով նույնիսկ չի անցկացրել վերադառնալ և քաղաքական հայտ ներկայացնել․

«Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված է, թե կատարել եմ պարտքս հայրենիքիս հանդեպ և կարող եմ ապրել ազատ ու հանգիստ կյանքով, բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առաջ, ստիպում են հետ գալ և պայքարել, հակառակը կլինի դասալքություն»։

Այնուհետև Քոչարյանը ներկայացրեց իշխանության գալուց հետո իրենց նպատակներն ու անելիքները։

Հավաքն ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո հնչող «Հայաստան» վանկարկումներով և փոքրիկ համերգային ծրագրով։