Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի՛ հորինեք մի բան, որ գոյություն չունի․ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)

  «Հայաստան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո, որի անդամներն են ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայրենիք» կուսակցությունը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղի ունեցավ ասուլիս:

Լրագրողը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին, թե որքանո՞վ կարող են վստահ լինել, որ, իշխանության գալուց հետո, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական վենդետաներ չի իրականացնի, քանի որ նրա անունը կապվում է շատ քաղաքական վենդետաների հետ: Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Դուք բացահայտում արեցիք ինձ համար: Ես իշխանության եմ եկել 1998 թվականին և չեք կարող բերել նույնիսկ մեկ օրինակ, երբ հաշվեհարդար եմ տեսել նախորդ իշխանության որևէ ներկայացուցչի հետ: Ուրեմն մի՛ հորինեք մի բան, որ գոյություն չունի: Բերե՛ք օրինակներ»: