Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ Գեղարքունիքում է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզի N զորամաս։
 
«Մեր պարտքը մեր նահատակների առաջ ուժեղ, արդար, օրինական, հպարտ եւ երջանիկ երկիր կառուցելն է: Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր նահատակների արյունն իզուր հեղված լինի: Մեր Հայրենիքը, նրա շենությունը, նրա զարգացումը, նրա հպարտությունը մեր ամենամեծ հարգանքը պիտի լինի մեր նահատակներին: Եվ այդ հպարտության առաջին գծում կանգնած է Հայոց հերոսական բանակը»,- ասել է  նա։
 
Վարչապետի պաշտոնակատարը Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մի շարք զինծառայողների հանձնել է պետական պարգեւներ:
Նիկոլ  Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը տեղեկացրել է, որ  Գեղարքունիքի մարզ այցի ընթացքում չնախատեսված կանգառներ ենք ունեցել Վարդենիս եւ Ծովակ համայնքներում: Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել՝ ինչպես են դիմավորել Փաշինյանին։