Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը լվանում է Փաշինյանից. Շարմազանով (տեսանյութ)

«Մենք գնում ենք ընտրությունների` նպատակ ունենալով պայքարել ազգակործան, պատուհաս ռեժիմի դեմ և գտնում ենք, որ Հանրապետական-Հայրենիք դաշինքը կարող է արդյունավետ գործել», - «Հաղթանակ» զբոսայգում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` այդ երկու կուսակցությունն էլ ունեն նաև գաղափարական ընդհանրություններ, երկուսն էլ ազգային արժեքների ջատագով են, արցախյան հարցում հայանպաստ լուծման կողմնակից են:

«Այսօր Հայաստանի ազգային ընդդիմադիր դաշտում ես չեմ ճանաչում որևէ քաղաքական ուժի, որ չի համագործակցել Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ: Եվ, այո՛, մենք գտնում ենք, որ այս դաշինքն ունի մեծ անելիք` կապիտուլյանտին հեռացնելու հարցում», - ասաց Էդուրադ Շարմազանովը:

Եթե հիմա նախկին-նախկին են անում, նրա խոսքով, նախկին երեք նախագահների օրոք եղել է եռատոն, իրենք ժառանգություն են թողել «այս կապիտուլյանտին եռատոն», իսկ նա իր հաջորդին թողելու է ընդամենը «Էռատո» ջոկատի նման ինչ-որ բան.

«Նոյեմբերի 9-10-ից հետո առաջին անգամ է, երբ մենք Շուշիի ազատագրումից հետո խորը կսկիծով ենք գալիս, բայց ես համոզված եմ, որ հայ ժողովրդի մեջքն ուղղվելու է, մենք կարողանալու ենք հասնել ազգի իղձերի իրականացմանն ու առաջին քայլը պետք է լինի հունիսի 20-ի ընտրություններում մերժել այս կապիտուլյանտին», - ասաց Շարմազանովը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ նա պատասխանեց, որ իրենց գրասենյակն արդեն արձագանքել է դրան. «Դե տեսեք, թե Նիկոլն ինչքան է ապիկար, ինչքան է վատ, որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում: ՀՀ բոլոր նախագահները կտրուկ դեմ են այս ազգակործան վարչակարգին»: