Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատերազմը հարուստների պատճառով է տեղի ունեցել. իմքայլական պատգամավոր (տեսանյութ)

Ոչ մի կորուստ վերջնական չէ, քանի դեռ դու այդ կորստի հետ չես համակերպվել։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը․

«2000 տարուց ավելի, հրեաները, կորցրած լինելով իրենց պետականությունը, ամեն Նոր տարի ասում էին՝ հաջորդ Նոր տարին Երուսաղեմում ենք նշելու, ինչո՞ւ մենք  պետք է համակերպվենք կորցրածի հետ, եթե միավորվենք, էլի կկարողանանք հզորանալ»,-նշեց նա։

Այսօրվա քաղաքական պայքարը Ասլանյանը հարուստների և աղքատների դասակարգային պայքար որակեց․

«Հարուստները ուզում են իրենց հարստությունը պահել, մեծացնել, իսկ ժողովուրդը աղաքատության մեջ է ընկել իրենց պատճառով, պատերազմը  տեղի է ունեցել հենց այդ հարուստների պատճառով, ովքեր իրենց հարստությունը դիզելու համար երկիրը թալանել ու լափել են»։

Ասլանյանը պնդում  է՝ 2019 թվականի զարգացմամբ մենք դրդել ենք, որ պատերազմը շուտ լինի․

«Հենց որ մենք չթողեցինք, որ առանձնատներ սարքեն ու գնացինք երկրի համար հնարավորություններ ստեղծելու ճանապարհով, թուրքը հասկացավ, որ շուտով ծնկի կգա»։

«Ա1⁺»-ի դիտարկմանը, թե երեք տարի այդպես էլ չապացուցվեց երկիրը թալանելու մեղադրանքները, չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, Ասլանյանն ասում է՝ դա աքսիոմա է, ապացուցելու կարիք չկա։