Բացել լրահոսը Փակել լրահոսը
183074923_4213569125372971_2719669269617713705_n
A A
Հասարակություն

Այսօր ՀՀ մի շարք վայրերում, այդ թվում՝ Երեւանում ֆիքսվել է մի երեւույթ, որը կոչվում է «գալո». Գագիկ Սուրենյան

Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաեւ Երեւանում ֆիքսվել է մի երեւույթ, որը օդերեւութաբանության մեջ կոչվում է գալո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Տեղեկացնենք, որ Գալոն մթնոլորտում օպտիկական երևույթ է, լուսավոր, գունավոր շրջանակներ, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բծեր, որոնք առաջանում են բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից։