Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակը» և «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Երևանի «Ուրարտուին»։

Խաղը վստահ սկսեցին հյուրերը, որոնք 26-րդ րոպեին Ժիլու Մոտոմուսուի խփած գոլի հաշվին առաջ անցան հաշվի մեջ։ Հետագայում նրանց չհաջողվեց ամրապնդել առավելությունը, իսկ ահա տանտերերը երկրորդ խաղակեսում փոխարինումների օգնությամբ կարողացան բեկում մտցնել և հանդիպման ավարտից ութ րոպե առաջ Ժունիոր Ավոն հավասարեցրեց հաշիվը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1։1։

«Շիրակը» 21 խաղում վաստակել է 13 միավոր և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։ «Ուրարտուն» 19 հանդիպումից հետո ունի 29 միավոր և դեռևս գտնվում է 5-րդ հորիզոնականում։