Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գեղամ Հովեյանն ընտրվեց հաշվեքննիչ պալատի անդամ (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Գեղամ Հովեյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 95 «կողմ» և 2«դեմ»։

Գեղամ Հովեյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: