Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bajdarka
A A
Սպորտ

Հայաստանի թիավարները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Մայիսի 12-13-ին Հունգարիայի Սեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ մրցաձևերի օլիմպիական վարկանիշային  միջազգային մրցաշար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մինչ այդ թիավարության միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար մայիսի 8-ից ուսումնամարզական հավաք կկազմակերպի: Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Մայիսի 11-ին նրանց կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը (նա ծնվել, մեծացել և ապրում է Երևանում) և ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը: Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գրավող թիավարները:

 

Վարկանիշային մրցաշարի ավարտից հետո նույն Սեգետ քաղաքում մեր երկրի պատվիրակները կմասնակցեն մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը: Այնուհետև մեր մարզիկներ Արա Վիրաբյանը և Էդգար Թությանը մարզիչ Շահվալադյանի հետ  կմեկնեն Ռուսաստանի Բառնաուլ քաղաք, որտեղ դարձյալ կանցկացվի օլիմպիական վարկանիշային մրցաշար: