Բացել լրահոսը Փակել լրահոսը
arm15237929306
A A
Պաշտոնական

Սերժ Թանկյանի անակնկալը՝ արցախցի երեխաներին (տեսանյութ)

Տեղի ունեցավ «Դասավանդի’ր, Հայաստան»-ի #HopeForArmenia առցանց միջոցառումը, որով տրվեց  Հայաստանում և Արցախում կրթության աջակցությանն ուղղված ծրագրի՝ Nation-Builders-ի մեկնարկը, որի միջոցով աշխարհի ցանկացած վայրում գտնվող անհատներ ու կազմակերպություններ կարող են հովանավորել Հայաստանի կամ Արցախի դպրոցներին։

Մեկնարկին հավաքվեց մոտ 90,000 ԱՄՆ դոլար։ Նպատակն է մինչև մինչև 2021 թ. ապահովել աջակիցներ մոտ 20 դպրոցի համար (200,000AMD դոլար):  

Ծրագրին միացել և սատարում են Շերը, Քիմ Քարդաշյանը, Քերոլին Ռաֆայելյանը, New England Patriot–ի գլխավոր մարզիչ Բերջ Նաջարյանը, TUMO–ի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և այլք: Առցանց միջոցառմանը ելույթ ունեցան նաև Հայաստանի փոքրիկ երգիչները, ովքեր կատարեցին միջոցառման խորհրդանիշի՝ «Պուտիկ-խատուտիկ» երգը (կոմպոզիտոր՝ Արմենուհի Կարապետյան)։ Միջոցառման ավարտին Սերժ Թանկյանը միացավ արցախցի աշակերտներին՝ միասին կատարելով Ալեքսեյ Հեքիմյանի «Բարի արագիլ» երգը՝ երեխաների համար այդ կատարումը դարձնելով իսկական տոն։

Միջոցառման ընթացքում «Դասավանդի’ր, Հայաստան»-ը կիսվեց ՀՀ ԿԳՄՍՆ հետ սահմանամերձ գյուղերում համատեղ իրականացվող կրթական նախաձեռնություններով. Չորաթան գյուղի ապաստարաններից առցանց կերպով դասերին մասնակցող հայ մանուկներից մինչև պատերազմի օրերին ավելի քան 1000 տեղահանված արցախցի երեխաների հետ աշխատանքը ։

Միջոցառմանը զուգահեռ՝  դեռ մի քանի օր գործելու է հատուկ աճուրդ, որի ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստանի և Արցախի դպրոցներին։ Աճուրդի են դրված աշխարhաhռչակ #SystemOfADown խմբի կողմից տրամադրված պարագաները՝  https://www.teachforarmenia.org/hopeforarmenia/#silent-auction