Բացել լրահոսը Փակել լրահոսը
182433598_962600954491104_5347462468007362272_n
A A
Հասարակություն

Հարգանքի տուրք՝ զոհված ոստիկանների հիշատակին

Այսօր՝ Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 30-րդ տարելիցի օրը, հիշատակի արարողություն է տեղի ունեցել Նոյեմբերյան քաղաքում:
 
Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող երթին մասնակցել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակին:
 
Արարողությանը մասնակցել են նաև Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, զոհվածների հարազատներ, ոստիկաններ, դպրոցականներ և հյուրեր: