Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե երկու տարի պատրաստվեինք պատերազմի, գոնե կիմանայինք՝ որքան զրահաբաճկոն և սաղավարտ ունենք․Սիմոնյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասական են և իրարամերժ, եթե մենք երկու տարի պատրաստվեինք պատերազմի, գոնե կիմանայինք՝ որքան զրահաբաճկոն և սաղավարտ ունենք և կոչ չէինք անի՝ ով ինչ ունի վերցնի և գնա պատերազմ։ Այս մասին ԱԺ-ում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան ասում է ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2018-ից հետո պատրաստվել ենք պատերազմի և դրանով հրահրել պատերազմ։

«Հարց է, պետության ղեկավարը արդյո՞ք տեղյակ եղել է՝ մենք զրահաբաճկոնի, սաղավարտի, կապի միջոցի խնդիրներ ունեցել ենք, թե ոչ, բացթողումներ կա՞ն, թե՞ ոչ։ Եթե բավարար չափով պատրաստվեինք պատերազմի, այսօր Արցախի հանրապետությունը կլիներ ամբողջական և ոչ թե 75 տոկոսը օկուպացված կլիներ Ադրբեջանի կողմից»,-նշեց Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ միայն հայտարարությունները, թե 80-ականների զենքի էջը փակում ենք, թե տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը չէին կարող հակառակաորդին մղել արկածախնդրության․

«Ինչ եղել, եղել է, մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի շարժվենք առաջ, վերականգնել մեր ունեցած նյութական կորուստները: Պետք  է փորձել ելքեր գտնել, ոչ թե հոխորտալ ու մատ թափ տալ նախկինների վրա»։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, Սիմոնայնն ասում է՝ ԼՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր մասնագետների հետ՝ անկախ նրանց վերաբերմունքից իրենց կուսակցության հանդեպ։