A
A
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները օլիմպիական նոր վարկանիշ ձեռք չբերեցին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճային ըմբիշների չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկած վարկանիշային մրցաշարում։
74 կգ քաշային Արման Անդրեասյանը մեկնարկային հաղթանակից հետո լարված պայքարում զիջեց հույն Գերգիոս Կուգիումցիդիսին։
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պարտության մատնեց իր առաջին երկու մրցակիցներին, մտավ քառորդ եզրափակիչ, սակայն այստեղ նա չկարողացավ դիմակայել լեհ Զբիգնև Բարանովսկուն և պարտվեց 2։12 հաշվով։
Այդպիսով, Հայաստանը Տոկիոյում կներկայացնեն երկու ազատ ոճայիններ՝ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, որոնք նմանատիպ նախորդ մրցաշարում էին նվաճել ուղեգիր: