Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գլխավոր դատախազին խնդրել եմ քրեական գործ հարուցի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների նկատմամբ․ ՄԻՊ (տեսանյութ)

Բարձրաստիճան պաշտոնյաները հայհոյանքներ են գրում, լայքում են և դա անուղղակի բռնության տարածում է, այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ԱԺ-ում նա ներկայացնում էր 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը։

Նա նշեց՝ գլխավոր դատախազին գրել է, խնդրել քրեական գործ հարուցել, ԱԱԾ տնօրենի հետ էլ է խոսել․ այդ պաշտոնյաներն ընդհանրապես պետք է պետական կառավարման համակարգի հետ կապ չունենան․

«Ի՞նչ գործ ունի Շուկայի տեսչության վերահսկողության մարմնի աշխատակիցը սեռական հայհոյանք է տալիս համացանցում լրագրողին։ Արժանապատվությունը մարդու բարձրագույն արժեքն է, մարդուն վիրավորել չի կարելի։ Ընդդիմությունն էլ սխալ է անում, որ առիթից օգտվում է։ Ֆեյքային բանակներն էլ չհաշված», - ասաց Արման Թաթոյանը։

Հայաստանի ՄԻՊ-ի համար, նրա խոսքով, կարևոր նշանակություն ունի նաև պետական մարմինների և քաղաքացիների շրջանում առկա կարծրատիպերի հաղթահարումը․

«Ես, որպես ՀՀ ՄԻՊ, ծառայում եմ Հայաստանի քաղաքացու շահի պաշտպանությանը, Հայաստանի պետականության պաշտպանությանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անձնակազմին։ Գիշեր ցերեկ, սահմանափակ ռեսուրսներով աշխատում ենք։ Այն, ինչ հրապարակում ենք, մեկ տոկոսն է արած գործի», - ասաց ՄԻՊ-ը։