Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» Չարեցավանում ոչ-ոքի խաղաց և դարձավ միանձնյա առաջատար. ՀՀ Պրեմիեր լիգա (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում մրցաշարի նորեկ Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում ընդունեց Երևանի «Արարատին»: 

 

Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, չնայած հյուրերը երկրորդ խաղակեսում տարածքային մեծ առավելություն ունեին և գոլային բազմաթիվ պահեր ունեցան: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց արարատցի Ուրեշ Նենադովոիչը, իսկ պատասխան գոլը խփեց իվուարցի Վիլֆրիդ Էզան:  

 

«Արարատը» անցկացրած 19 խաղում վաստակելով 35 միավոր, դարձավ միանձնյա առաջատար: Նրան հաջորդող «Նոան» ունի 34, իսկ «Ալաշկերտը»` 33 միավոր: «Վանը» 21 խաղում վաստակել է 25 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: