Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այո՛, պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

2018 թվականից հետո արդյո՞ք մենք ունեցել ենք հնարավորություն և կարողացել ենք պատշաճ ձևով պատրաստվել պատերազմի  Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը

«Ձեր ուղիղ հարցին ուղիղ պատասխանը այո է, բայց ես ուզում եմ, որ մենք  հաշվի առնենք, որ պատերազմին պատրաստվելը ունի նրբություններ, հակառակորդն էլ է հետևում քեզ, ինքը տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի, ինքը հասկանում է, որ դու այդ գիծը անցար, քո պոտենցիալը աճելու է, ինքը հասկանում է, որ ճիշտ տեղը խփելու ժամանակն է, որ դու մնաս 80-ականների զենքի մակարդակի, սա էլ է պատերազմի հրահրում, երբ դու քո բանակը զարգացնում ես, հակառակորդը տեսնում է։ Չես կարող բանակը զարգացնել թաքուն, հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է էականորեն բարձրացվում, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ընտանիքի անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում, սա մարտունակության հետ կապված հարց է, ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ, այդ ՍՈւ-երի հետ կապված պատմությունը դրա տիպիկ օրինակն է»։

Փաշինյանն ասում է՝ Սու-30 գերժամանակակից զինատեսակ առնելով հրահրել են պատերազմ․.

«Նախորդ իշխանությունը ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն ինչի՞ էսօր հարձակվենք, վաղը կհարձակվենք, որովհետև մենք ինչքան գնում է զարգանում ենք, իրենք ինչքան գնում է ավելի հետ են գնում»։

Փաշինյանը հրապարակեց, թե իրենց կառավարման օրոք սահմաններում ինժեներական ինչ աշխատանքներ են իրականացվել, ինչ բարելավումներ  են եղել, ինչ զինատեսակներ են ավելացել

«Այո՛, պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել ենք պատերազմ, որովհետև հակառակորդը տեսնում է, որ դու աճում ես»։