Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որը ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը․ Վ․Հարությունյանը՝ Սյունիքի սահմանների մասին (տեսանյութ)

 

ՀՀ Պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում, ընդդիմադիր ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովվին ծեծի ենթարկելու դեպքին։

Վերջինս նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին և այնտեղ քաշքշուկ է եղել, որը հետո հարթվել է։

Նման դեպքերը բացառելու համար, Հարությունյանն ասում է՝ համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքացիներին, բայց սա բնական շփման գծի կյանքն է, և նման միջադեպեր կլինեն և՛ մեզ հետ, և՛ իրենց հետ։

Նախարարն ընդգծեց՝ ամբողջովին պահպանվում է ճանաչված անկախ Հայաստանի սահմանը․

«Կան տեղեր, որտեղ մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որ հակառակն է, սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որը ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը, և այդ հարցից ելնելով՝ դիրքերը առաջ ու հետ են դրվում»։

Հարությունյանը նշեց, որ մնացած հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ։