Աննա Գրիգորյանը ընտրությունների կգնա «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի անկախ պատգամավոր, իշխող խմբակցության ցուցակով ընտրված Աննա Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր քաղաքական ուղին շարունակելու է «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ․
«Այդ կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը, այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը, կարծում եմ, ստեղծվել է անհրաժեշտաբար, որովհետև գործող իշխանությունը անտարբերության է մատնել Սյունիքը։ Կուսակցությունը ստեղծվել է, որովհետև հետպատեազմյան Հայաստանում ամենամեծ խնդիրները Սյունիքում են, բայց ես կարծում եմ, որ այն ամրանալու է ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում»։
Գրիգորյանն ասաց՝ առաջիկայում կհայտարարեն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ են գնալու ընտրություններին, թե ոչ․
«Եթե կուսակցությունը գտնի, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ պետք է դաշինք կազմի, ինձ համար խոչընդոտ չի լինի»։
Հարցին, թե լինելով իշխանության նախկին ներկայացուցիչ, արդյո՞ք Քոչարյանի հետ համագործակցելու առումով խնդիր չի տեսնում, Գրիգորյանն ասաց՝ բաժանարար գծերն իր համար անընդունելի են։