Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

ժոզե Մոուրինյուի երազանքը կատարվեց. նա կգլխավորի Հռոմի «Ռոման»

Պորտուգալացի հանրահայտ մարզիչ ժոզե Մոուրինյուն գալիք մրցաշրջանում կգլխավորի Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ռոման» ուրախությամբ տեղեկացնում է, որ 2021-22թթ մրցաշրջանից սկսած թիմի գլխավոր մարզիչը կլինի Ժոզե Մոուրինյոն», - գրել է իտալական ակումբի թվիթերյան էջը:

Մինչ այդ «Ռոմայի» պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից: Նշենք, որ Ժոզե Մոուրինյուն իր վերջին հարցազրույցի ժամանակ նշել էր, որ պատրաստ է գլխավորել իտալական ակումբներից մեկը, այդ թվում «Ռոման», չնայած այն հանդիսանում է իր սիրած թիմի` Միլանի «Ինտերի» մրցակիցը:

Ըստ նախնական պայմանավորվածության, պորտուգալացի մասնագետը պատրաստվում է կնքել երեք տարվա պայմանագիր: Նրա վերջին թիմը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որի հետ նա առաջին անգամ չի կարողացել որևէ մրցանակ նվաճել: