Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tekvando
A A
Սպորտ

Թաեքվոնդոյիստ Սարգիս Մուրադյանը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Հայաստանի թաեքվոնդոյիստ Սարգիս Մուրադյանը մարզիչ Սամսոն Գրիգորյանի ուղեկցությամբ այսօր մեկնել է Սոֆիա։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր 58 կգ քաշային մարզիկը հանդես կգա միջազգային մրցաշարում, որը նաև վարկանիշային է: Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի կարժանանան քաշային կարգերում առաջին երկու տեղերը գրավողները:

Սարգիս Մուրադյանը մրցասպարեզ կմտնի մայիսի 7-ին: