Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես պնդում եմ` բնակչության մեծամասնությունը շարունակում է մեզ վստահել․ Գ․ Պապոյան (տեսանյութ)

Նախորդ 28 տարում խրախուսվել է Թուրքիայից ապրանքների ներմուծումը Հայաստան և միայն մեր իշխանությունն է եղել, որ արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ ԱԺ-ում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը այսպես արձագանքեց իրենց քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատություններին, թե ոչ հայամետ դիրքորոշում ունեն։

«Մեզ երևի թե մեղադրում են մի բանի համար, որ փոքրացրել ենք Թուրքիային տրված արտոնությունները, Թուրքիայից ապրանքների ներմուծումը արգելել ենք, այնպես  որ իրենց խոսքի և մեր գործի մեջ կա հակասութուն և մեր գործողությունները այլ բանի մասին են վկայում»։

Պատգամավորն ասում է՝ երևի ինչ-որ մեկի համար հայամետությունը սեփական ժողովրդին թալանելն է, ընտրությունները կեղծելն է, սեփական ժողովրդին ինչ-որ ընտրություն պարտադրելն է, երևի ինչ-որ մարդկանց համար ընդդիմադիրներին պատերի տակ ծեծելը կամ բանտարկելը հայամետություն է․

«Մեզ համար հայամետությունը Հայաստանն ու հայ ժողովրդին չթալանելն է, Հայաստանը ժողովրդավարության կղզյակ դարձնելն է, ընտրություններով իշխանության փոփոխության իրական հնարավորւթուն ստեղծելն է, մարդուն զարգանալու, դրսևորվելու հնարավորություն տալն է»,-նշում է  պատգամավորը։

Պապոյանը նաև ասում է՝ այս իշանությունը հուսահատ ճիգեր է գործադրում թալանված բանակից, թալանված պետությունից ստանալ մրցունակ պետութուն․

«Այն աստիճան են թալանել երկիրը, որ հնարավոր չի եղել պատրաստվել պատերազմի»։

Պապոյանը վստահեցնում է՝ բնակչության մեծամասնությունը շարունակում է իրենց վստահել․

«Ես պնդում եմ, որ բնակչության մեծամասնությունը շարունակում  է մեզ վստահել և այս երկրում տեսնում է ապագա, այդ ապագան մենք մեր ժողովրդի հետ պետք է կառուցենք»,-եզրափակեց պատգամավորը։