Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 4.05.
A A
Սպորտ

«Ռոմայի» գլխավոր մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Պորտուգալացի մասնագետը հռոմեական ակումբում աշխատում է 2019թ հուլիսի 9-ին։ Նրա պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։

«Ռոման» 48-ամյա մարզչի գլխավորությամբ չի նվաճել ոչ մի մրցանակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում կարող է դուրս մնալ նաև եվրոգավաթներից։