Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շիրակի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca » և 342 դեղաչափ « Sputnik-V» պատվաստանյութ է ստացել (տեսանյութ)

Պայքար COvid-19-ի դեմ. պատվաստումը լավագույն կանխարգելումն է Շիրակի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca » և 342 դեղաչափ « Sputnik-V» պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 15-ից: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 272 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 151, «Sputnik-V» -ով՝ 121 շահառու: Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար: Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներն ու բուժաշխատողները` «AstraZeneca » և «Sputnik-V» պատվաստանյութերով: