Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ենթադրյալ-հանցագործության-դեպքը-գտնվում-է-ՀՀ-իրավապահ-մարմինների-իրավասության-տիրույթում.-ԱՀ-Դատախազություն
A A
Պաշտոնական

Անհայտ անձն արցախցիներից պարբերաբար գումար է հափշտակել՝ ներկայանալով հեռուստաընկերության աշխատող

2020 թվականից առ այսօր քննությամբ դեռևս չպարզված անձը տարբեր հեռախոսահամարներով զանգելով ԱՀ քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող` բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և կարճ ժամկետում այդ գումարը ՀՀ-ից ուղարկելու կեղծ խոստումով մոլորեցնելու և խղճահարությամբ վստահություն ձևավորելու եղանակով միջնորդ տաքսու վարորդների միջոցով Արցախի մի շարք քաղաքացիներից պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար, գումարին տիրանալուց անմիջապես հետո չեզոքացնելով կապի բոլոր միջոցները: Այդ մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։

Նկատի ունենալով, որ խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նկարագրված դեպքը շարունակվում է պարբերաբար կրկնվել, ուստի կոչ ենք անում ԱՀ քաղաքացիներին զերծ մնալ անծանոթ կամ կասկածելի անձանց հետ անվստահելի գործարքներից, իսկ սույն հրապարակմամբ ներկայացված իրավիճակում հայտնվելու դեպքում` անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը: