A
A
Դուրս է բերվել մանրաձուկ որսալու թվով 20 ապօրինի ցանց և ցանցերում առկա 230 հատ մանրաձուկ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
Տարիներ շարունակ Սևանա լճի կենսաբազմազանության օգտագործումը հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբար տեղի է ունեցել տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում։
Ուստի, հորդորում ենք մեր հայրենակիցներին իրենց վարքով չխոչընդոտել դաշտը կանոնակարգելու ու համակարգելու գործընթացներին։
Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։