Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիերի հարազատներն ԱԺ-ի մոտից շարժվեցին դեպի դեսպանատներ (տեսանյութ)

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու պահանջով մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ ռազմագերիների հարազատներն, այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, այնտեղ ներկայացրին իրենց ուղերձ-պահանջը, որը վերաբերում էր գերիների վերադարձի խնդրին։ Այնուհետև նրանք շարժվեցին Հայաստանում գտնվող տարբեր դեսպանատներ՝ պահանջելու ուշադրության կենտրոնում պահել ռազմագերիների վերադարձի հարցը։

Ակցիան միաժամանակ իրականացվում է տարբեր երկրներում,-լրագրողների հետ զրույցում հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը

«Պահանջում ենք միջազգային հանրությունից գործնական քայլեր ձեռնարկել՝ մեր ռազմագերիներին օր առաջ առանց նախապայմանների  վերադարձնելու ադրբեջանական գերությունից»,-նշեց նախաձեռնության կազմակերպիչներից Սեդա Գրիգորյանը։

Վերջինս հայտնեց, որ ակցիան մեկնարկել է սփյուռքում նույն պահանջով, և համահայկական այս ակցիային  մասնակցող քաղաքների թիվը գնալով ավելանում է

«Այս պահին ակցիային միացել է ավելի քան 30 քաղաք աշխարհի տարբեր երկրներում, ակցիաներ իրականացնում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլ նաև միջազգային ակտիվիստներ, մարդու իրավունքների պաշտպաններ»։

Ակցիային մասնակցող ռազմագերիների ծնողներից մեկը՝ Ենգոյան Գրիշան,  նշեց, որ արդեն 4 ամիս է՝ դիմել են բոլոր կազմակերպություններին, այսօր էլ Գյումրիից եկել են, միացել ակցիային՝ աշխարհին խնդրանքով դիմելու, որ վերադարձնեն իրենց որդիներին։