Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma miki
A A
Սպորտ

 «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Ռոմային». Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում այսօր կայացան կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները:

 

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում հանդիպեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: 

 

Առաջին խաղակեսն ավարտվեց իտալական թիմի առավելությամբ` 2:1, սակայն երկրորդում տանտերերը 5 անպատասխան գոլ խփեցին և հաղթեցին 6:2 խոշոր հաշվով: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

 

Զուգահեռ ընթացող «Վիլյառեալ» - «Արսենալ» հանդիպումն ավարտվեց իսպանական թիմի հաղթանակով` 2:1: Պատասխան խաղերը կկայանան մայիսի 6-ին: