Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես որպես սյունեցի ՊՆ-ի աշխատանքը չեմ տեսնում. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)

Սյունիքում կան խնդիրներ, բայց պետք  չէ ահաբեկչական նոտաներ ուղարկել Սյունիք, որովհետև դա կարող է հանգեցնել խուճապի, ինչը մեզ ձեռնտու չէ։ Այս մասին Ազգային ժողովում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ ԱԺ ԼՀԿ Սյունիքից ընտրված պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Պատգամավորն ասում է՝ Արավուս գյուղի հովվի հետ կապված միջադեպից հետո պետք է պարզել՝ ինչ էին անում ադրբեջանցի զինվորականները ադրբեջանի դիրքերից 50 մետր այս կողմ․

«Մեր պաշպանության նախարարությունը վերջապես պետք է տեղից շարժվի, իրենք պիտի պատասխան տան՝ ինչ են արել ադրբեջանցի զինվորները իրենց դիրքերից 50 մետր այս կողմ, այսօր 50 մետր է, վաղը 100 մետր կգան, ՊՆ-ի աշխատանքը ես չեմ տեսնում, որպես պատգամավոր և որպես սյունեցի»։

Ըստ Գրիգորյանի, ՀՀ ողջ սահմաններով անվտանգային խնդիրը շատ սուր է։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ վերջին այցին, Գրիգորյանը չի բացառում, որ վարչապետին այդպես դիմավորողները եղել են նաև կազմակերպված խմբեր, բայց պնդում է՝ Սյունիքում այս պահի դրությամբ 4-5 քաղաքական ուժի նկատմամբ համակրանք կա․

«Միանշանակ չէ, որ մերժում են Նիկոլ Փաշինյանին կամ մյուս քաղաքական ուժերին, իրենք իրենց դիրքորոշումը կարտահայտեն»,-եզրափակեց պատգամավորը։