Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ժողովուրդը պիտի որոշի՝ այսքանից հետո իշխանությանը ձայն կտա, թե չի տա․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ից մինչև հիմա երկրապահը սահմաններում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԿՄ նախագահ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Միքայելյանն անդրադարձավ նաև Սյունիքում բարձրացված դժգոհություններին, ասաց՝ այսօրվա մեր ներքաղաքական իրավիճակը պետք է թողնել և զբաղվել արտաքին քաղաքական մարտահրավերներով․

«Այսօր Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը պետք է վերցնի, մեզ դա ազդակ չի՞ տալիս, պիտի պառկենք, սպասենք՝ երբ ինչ կլինի։ Սյունեցին պետք է հավաքվեր հրապարակում և բարձրացներ հարցեր, ոչ թե հայհոյանքներով, նման պահվածքով»։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ Միքայելյանն ասաց՝ երբ ընտրարշավը կսկսվի, պարզ կդառնա՝ ինքը կմասնակցի ընտրություններին, թե ոչ։

Այնուամենայնիվ՝ Միքայելյանը պնդեց՝ իրավիճակը հանգուցալուծելու ամենաճիշտ տարբերակն ընտրություններն են․

«Ժողովուրդը պիտի որոշի՝ այսքանից հետո իշխանությանը ձայն կտա, թե չի տա»։

Միքայելյանն ասում է՝ նախորդ իշխանությունները իրենց գումարներով կարող էին Շուշիից Հադրութ թունելներ կառուցել, ըստ նրա՝ նախորդ իշխանությունները կարող էին կամ բանակցային ճանապարհով հարցը լուծել, կամ պատրաստվել պատերազմի։