A
A
Արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում
Աջակցիր «Ա1+»-ինՖեյսբուքյան «Armenian Birdwatching Association» խմբում ս.թ. ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և վիրավոր թռչուններին տեղափոխել Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի համար։
Կենտրոնի մասնագետների հավաստմամբ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։
Նախապատրաստվող նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին