Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

2018-ին Սերժ Սարգսյանը չէր կարող շարունակել պաշտոնավարել որպես ժ/պ, որովհետև լեգիտիմ չէր.պատգամավոր (տեսանյութ)

Պաշտոնը ստանձնած անձը պիտի պաշտոնավարի մինչև այն պահը մինչև ի հայտ կգա այն անձը, ով հաջորդը կստանձնի այդ պաշտոնը, սա բխում է անընդհատության սկզբունքից։ ԱԺ-ում «Ա1⁺»-ի հարցին ի պատասխան նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն քննարկումներին, թե հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը չէր կարող մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Բաղդասարյանն ասում է՝ անգամ հրաժարականից հետո պաշտոնյան շարունակում է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնը չի փոխանցել այլ անձի։

Անդրադառնալով 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, թե Սերժ Սարգսյանը չէր կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, Բաղդասարյանն ասում է․

«Ես այսօր՝  2021 թվականին հայտարարում եմ, որ 2018-ին Սերժ Սարգսյանը իրավունք չուներ պաշտոնավարել որպես վարչապետ, ինքը որպես վարչապետի պաշտոնակատար փոխանցել է իր լիազորությունը փոխվարչապետին, դա արել է հրաժարականը ընդունելուց հետո։ Ինչո՞ւ այն ժամանակ Սերժ Սարգսյանը նման իրավունք չուներ, իսկ այսօր գործող վարչապետը իրավունք ունի, որովհետև ես պնդում եմ՝ Սերժ Սարգսյանը այն ժամանակ չէր ընտրվել լեգիտիմ ճանապարհով, դրա պատճառով է, որ մենք պնդում ենք, որ Սերժ Սարգսյանը իրավունք չուներ պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար»։