Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess levon 28.04.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչ առաջին խաղում հաղթեց Վեսլի Սոյին

Առցանց անցկացվող New In Chess Classic շախմատի մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին մրցամարտերը:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հանդիպեց ամերիկացի Վեսլի Սոյի հետ: Մեր շախմատիստը առաջին երկու պարտիայում հաղթանակ տարավ, իսկ երրորդում` պարտություն կրեց: Չորրորդ վճռորոշ պարտիան կրկին ավարտվեց հայ գրոսմայստերի առավելությամբ: Այդպիսով, Լևոն Արոնյանը հաղթեց ընդհանուր 3:1 հաշվով:

 

Վաղը կկայանան երկրորդ մրցամարտի հանդիպումները:

Կիսաեզրափակիչ մտնելու համար մեր հայրենակցին նվազագույնը հարկավոր է ոչ-ոքի խաղալ: