Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

«Կապիտալ Բիլդը» բնակելի մեծ համալիր է կառուցում Երևանում (տեսանյութ)

Արդեն տեւական ժամանակ է`«Կապիտալ բիլդ» կառուցապատող ընկերությունը իրականացնում է ժամանակակից բնակելի և հասարակական համալիրների նախագծում և կառուցապատում։

Ընկերության հերթական նախագծերից մեկը Կոմիտաս 59 հասցեում կառուցվող գերժամանակակից բնակելի համալիրն է, որի շինարարության ավարտը նախատեսված է 2022 թվականի վերջին.

«Այն իր մեջ ներառելու է 9000քմ կանաչապատ տարածք, խաղահրապարակներ։ Բազմաֆունկցիոնալ է, որը միտված է բնակիչների կյանքը դարձնելու ավելի բարեկեցիկ եւ ավելի բարեկարգ», - ասում է ընկերության աշխատակից Անի Կարապետյանը:

Համալիրի բակային տարածքում նախատեսված են նաև սպորտային դաշտեր, հանգստի գոտի՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Ավտոմեքենաների մուտքը բակային տարածք, բացառությամբ հրշեջ մեքենաների, արգելված է լինելու։ Շենքն ունենալու է նաև եռահարկ ավտոկայանատեղի։ Կառուցվող բնակարանները կլինեն ժամանակակից պահանջներին համապատասխան:

Պատվիրատուի ցանկությամբ՝ բնակիչներին կարող են հանձնվել վերանորոգված։ Շենքերը կառուցվում են ինժեներական տեխնոլոգիաների վերջին պահանջներին համապատասխան, քանի որ ընկերության առանցքային սկզբունքն է բարձր սեյսմակայունությունը։

«Կապիտալ բիլդ» ընկերությունը նաև գումարային մեծ ներդրումներ է իրականացնում.

«Հաշվի չառնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը` «Կապիտալ բիլդ» ընկերությունը պատրաստվում է շուրջ 30 մլրդ դրամի ներդրում կատարել, ինչն իրենից ենթադրում է նոր աշխատատեղեր, բնակֆոնդի թարմեցում, հետագա զարգացումներին արդեն կարող եք հետեւել», - նշում է Անի Կարապետյանը:

Կառուցապատող ընկերությունն այժմ շինարարական աշխատանքներ է իրականացնում նաև Ծաղկաձորում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ, որտեղ կառուցվում է, այսպես ասած, «Փարթ հոթել»։

Բնակելի և հանգստյան համալիր լինելուց բացի, այն նաև լայն հնարավորություններ է բացելու փոքր և միջին բիզնեսների համար։ «Կապիտալ բիլդն» արդեն ունի իրականացրած նախագծեր Տիգրան Պետրոսյան, Դավիթաշեն առաջին թաղամաս, Արամ Խաչատրյան և Կոմիտաս 19/1 հասցեներում։ Շուտով շինարարական աշխատանքներ կմեկնարկեն նաև Ձորաղբյուրում։

«Կապիտալ բիլդ» ընկերությունը գործում է Հրաչյա Քոչար 16/6 հասցեում: Ընկերությունը հասանելի է ֆեյսբուք և ինստագրամ հարթակներում ու capitalbuild.am կայքում։