Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զառա Ամատունի
A A
Քաղաքականություն

Առաջին անգամ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին․ Զառա Ամատունի

Պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։ Տեղեկությունը լրատվամիջոցներին է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Զառա Ամատունու խոսքով՝ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվել է այն անձանց, որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են և որոնց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է: Ամատունին նշում է, որ առաջիկայում, հնարավորության դեպքում, նախատեսում են, որ նման հաղորդագրություններով նաև հարազատները կիսվեն Ադրբեջանում պահվող անձանց հետ: