Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Վլադիմիր Մսրյանը

Հասարակություն
03ca1f7a487b1f60e8d106e84198580e

Այսօր առավոտյան` ժամը 7.30-ի սահմաններում կյանքի 72-րդ տարում կյանքին հրաժեշտ է տվել ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Նա վերջին շրջանում տառապում էր արյան քաղցկեղից:

Վլադիմիր Մսրյանը իր ուրույն խաղով հանդիսատեսի սիրտն էր գրավում 1970 թ-ից: Մսրյանը Դրամատիկական թատրոնի բեմում մարմնավորել է Հերոստրատ, Համլետ, Հուլիոս Կեսար եւ այլ կերպարներ:Խորհրդային արտադրության «Նիկոլո Պագանինի» 4 սերիայից բաղկացած ժապավենում խաղացած գլխավոր դերի համար Մսրյանը իտալական մամուլի կողմից ճանաչվել էր «բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի»։

Նա նաեւ Երեւանի ավագանու անդամ էր:

«Ա1+»-ը ցավակցում է Վլադիմիր Մսրյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին: