Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի նման է բաբախում․ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշե (տեսանյութ)

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լարշեն ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

«Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն դրա զոհերն այստեղ են՝ մեզ հետ: Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի՝ ծանոթ լինելով կատարվածին և, այնուամենայնիվ, այստեղից հեռանում ես փոխված:

Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի նման է բաբախում»,- իր խոսքում ասաց նա։