Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Հանդիսությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Ա. Մարալչյանի կողմից  հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և բոլոր հայորդիների:

Այնուհետև արարողությունն ուղեկցվել է նորակոչիկների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգի կատարմամբ և հանդիսավոր շքերթով:

Զորամասի շարահրապարակում, մարտական դրոշի ներքո, տեղի է ունեցել նաև խորհրդանշական այս միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը, որի ընթացքում նորակոչիկներն ընթերցել են զինվորական երդման տեքստն ու  սահմանված կարգով ստորագրել այն: 

Միջոցառմանը մասնակցել և շնորհավորանքի խոսքեր են հղել ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հ. Կարապետյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների, Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն իր շնորհավորական խոսքում բարձր է գնահատել զորամասի հրամանատարական կազմի կողմից նորակոչիկների ուսուցման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները։

Արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նորակոչիկների և վերջիններիս ծնողների հետ: